Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին»

Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին»
18.10.2020 | 21:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները սպառազինություն են մատակարարում Հայաստան։

«Ի՞նչ են ասում մեզ Մինսկի եռյակի անդամ պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ադրբեջանցիներին մեր կողմից ցուցաբերվող աջակցությանն ի պատասխան։ Նրանք պաշտպանում են Հայաստանին։ Այդ երկրները Հայաստանին սպառազինությունների տեսքով ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում», - Շըրնաք քաղաքում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Վերջինս շեշտել է, թե «ադրբեջանցիները հայերի դեմ լուրջ պայքար են մղում»: «Այդ պայքարը իրենց բռնագրավված հողերի ազատագրմանն է ուղղված: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան 30 տարի է` չեն կարողանում ավարտին հասցնել բանակցային գործընթացը և հետ տալ մեր եղբայրների հողերը: Հավատում եմ, որ հայերից ազատագրելու են իրենց հողերը», - կրկին ասել է նա:

Էրդողանը հայկական կողմին մեղադրել է «կեսգիշերին հայտարարված հրադադարը խախտելու և կրկին հարձակում ձեռնարկելու» համար: Նրա պնդմամբ` «արևմուտքը լուռ է այս իրողության առաջ, իսկ Թուքիան չի կարող լռել»:

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ